Ոչ մի նման բան չեմ հանդուրժելու. Փաշինյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի հայտարարությանը

«Այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, ՀՀ մասին էր, և փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե կարող են ինչ-որ մարդիկ գալ ինչ-որ տեղերից, իրենց ձևերով ինչ-որ բան անել»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ իրադարձություններին։
«Ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի, նման բան ասի։ Եվ ես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք։ Բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող, և ես, ինչքան էլ ժողովրդավարություն, բայց ամենակոշտ, կոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասել է նա։
Կարծիքներ