Հրաչյա Սարգսյանն ընդունել է Ջոն Պատրիկ Գալագերին. բարձր է գնահատվել հայ-բրիտանական հարաբերությունները

Հրաչյա Սարգսյանն ընդունել է Ջոն Պատրիկ Գալագերին. բարձր է գնահատվել հայ-բրիտանական հարաբերությունները

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Բարձր գնահատելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ քաղաքապետը կարևորել է Մեծ Բրիտանիայի կառավարության, ինչպես նաև այլ ձևաչափերով իրականացվող ծրագրերում Երևանն ընդգրկելու հարցը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին ընդգծել է համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ համայնքային մակարդակում գործակցության հաստատումը հնարավորություն կտա բացահայտել այն ճանապարհները, որոնցով բրիտնական փորձառությունը կօգնի հաղթահարել մարտահրավերները:

Ջոն Պատրիկ Գալագերին ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման հարցում իր մոտեցումները՝ Հրաչյա Սարգսյանը, մասնավորապես կարևորել է տեխնիկական աջակցության ու փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը տրանսպորտային համակարգի արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի բարելավման ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում