Արսեն Թորոսյանը կնշանակվի նախարար, Արեն Մկրտչյանը՝ մարզպետ. Փաշինյան

Արսեն Թորոսյանը նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,իսկ ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը` Լոռու մարզպետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 20-ին, ԱԺ «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը։
Կարծիքներ