Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան

Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան

«Հայաստանում նոր ընկերության, ամուսնության, ամուսնալուծության և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց»։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: 

«Շուտով առանց տնից դուրս գալու՝ քաղաքացիները կկարողանան երեխայի ծնունդը, ամուսնությունը և նույնիսկ ամուսնալուծությունը (չնայած դա չի խրախուսվում) գրանցել առցանց։ Հնարավոր կլինի նաև փոխել անունը»,- ասել է Գալյանը։

Նախարարը նաև նշել է, որ թվայնացման գործընթացի շրջանակներում այժմ հնարավոր է գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ)։ Շուտով կգործարկվի իրավաբանական անձանց պետական գրանցամատյանի նոր հարթակ, որը թույլ կտա ցանկացած կազմակերպության առցանց գրանցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում