«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն

«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ը, բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Սարյան-Եկմալյան փողոցների խաչմերուկից մինչև Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան փողոցների խաչմերուկ, Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցու փողոցների խաչմերուկ ընկած հատվածները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում