Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը.Ըմբշամարտի ֆեդերացիա

Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը.Ըմբշամարտի ֆեդերացիա

Վերջին ժամերին մամուլում տարածվում է ինֆորմացիա, որ օլիմպական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու 2026 թ-ը:

 

Ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտնում է, որ Արթուր Ալեքսանյանը, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից:

 

«Արթուրը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել»,- նշում են ֆեդերացիայից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում