Աշնակ գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. BMW-ն այրվել է

Աշնակ գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. BMW-ն այրվել է

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։09-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1960 թ․) և Mercedes-Benz (վարորդ` Գ. Ի., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ BMW մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։28-ին, մարվել՝ 12։43-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում