Բրազիլիայի հարավ-արևելքում ջրհեղեղը վեց մարդու կյանք է խլել

Առնվազն վեց մարդ է զոհվել երեքշաբթի օրը Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Պետրոպոլիսում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Տարածաշրջանային զարգացման նախարար Ռոժերիո Մարինյոն։
«Ցավում ենք Պետրոպոլիսում վեց մահվան դեպքերի համար: Քաղաքը տուժել է հորդառատ անձրևների հետևանքներից. վերջին չորս ժամում տեղացել են ավելի քան 200 մմ տեղումներ, ինչը հանգեցրել է գետերի վարարմանը: Սողանքներ են եղել»,- նշել է նա։
Globo հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքում մեկ ամսից ավելի անձրևներ են տեղացել: Հեռուստաալիքով ցուցադրված կադրերում երեւում են հեղեղված փողոցներ, հրապարակներ եւ բնակելի շենքերի բակեր։
Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Կլաուդիո Կաստրուի խոսքով՝ աղետի հետեւանքները վերացնելու համար աշխատում է 120 փրկարար, ևս 60 մարդ ուղարկվել է նրանց մոտ։
Կարծիքներ