Աղվեսը մտել է Աբովյանի մանկապարտեզներից մեկը

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հուլիսի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրեն Մնացականյան 1 /5 հասցեում գործող թիվ 6-րդ մանկապարտեզ աղվես է մտել:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:
Աղվեսը մտել է մանկապարտեզի նկուղ, հատուկ փրկարարներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են, թե աղվեսը նկուղային հարկի որ հատվածում է, և փորձում են նրան վնասազերծել, սակայն աղվեսը 10 մետր խողովակի մեջ է մտել ու սպասում են, որ այնտեղից դուրս գա, որ կարողանան վնասազերծել:
Կարծիքներ