Ֆրանսիան առաջարկել է ՆԱՏՕ-ի զորավարժություններն անցկացնել Գրենլանդիայում
Ֆրանսիայի իշխանությունները առաջարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններն անցկացնել Գրենլանդիայում, Փարիզը պատրաստ է դրանց մասնակցել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը։
Զորավարժությունների մասշտաբները չեն նշվում։
CNN-ը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Ֆրանսիան եվրոպական այլ երկրների հետ միասին զինծառայողներ է ուղարկել Գրենլանդիա՝ Դանիայի գլխավորությամբ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։
Գրենլանդիա զինվորականներ են ուղարկել եվրոպական 7 երկրներ, հաղորդել է Reuters գործակալությունը։ Ամենաշատ զինվորականներ ուղարկել է Ֆրանսիան՝ 15 մասնագետ։ Գերմանիան Գրենլանդիա է ուղարկել 13 մարդ, Շվեդիան՝ երեք սպա, Ֆինլանդիան և Նորվեգիան՝ երկուական, իսկ Մեծ Բրիտանիան ու Նիդեռլանդները՝ մեկական։


Կարծիքներ