Չինաստանի հյուսիսում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Չինաստանի հյուսիսում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Առնվազն յոթ մարդ է զոհվել Չինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է «Սինհուա » լրատվական գործակալությունը :

Հրդեհը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 02։08-ին (Հայաստանի ժամանակով 22։08-ին) Բաոտու քաղաքի ձեռնարկությունում։ Մեկ ժամ անց հրդեհը վերահսկվել է, իսկ յոթ մարդ համարվում է անհետ կորած։

Ժամը 06:40-ին (Հայաստանի ժամանակով 02:40-ին) փրկարարական աշխատանքներն ավարտվել են, հայտնաբերվել են յոթ անհետ կորածների դիերը։

Միջադեպի պատճառները պարզվում են, կատարվում է հետաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում