Վահան Քերոբյանն արտահանմամբ զբաղվողներին ներկայացրել է պետական աջակցության գործիքակազմը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող արտահանմամբ զբաղվող ընկերությունների, ասոցիացիաների, միությունների 100-ից ավելի ներկայացուցիչների հետ:
Այդ մասին ասված է նախարարի «Ֆեյսբուք»-ի էջում։
«Քննարկել ենք արտահանման հետ կապված առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը և պատասխանել գործարարների հարցերին:
Կարևորել եմ արտադրական պրոցեսների վերանայման, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման, գործելակերպի փոփոխության և թվայնացման գործընթացները, որոնք հնարավորություն կտան ունենալ բարձր արտադրողականությամբ, մրցունակ ընկերություններ»,- նշված է գրառման մեջ:
Կարծիքներ