Մեղադրանքն առաջադրում են իրավապահները, իսկ պարոն Սիմոնյանը, այո՛, այդ թվում սպառնալիքների մասով է հաղորդում տվել.Մովսես Հարությունյան

Մեղադրանքն առաջադրում են իրավապահները, իսկ պարոն Սիմոնյանը, այո՛, այդ թվում սպառնալիքների մասով է հաղորդում տվել.Մովսես Հարությունյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ պնդելով, որ փաստաբան Արսեն Բաբայանը ստում է:

Մովսես Հարությունյանը գրել է.

Փաստաբան Արսեն Բաբայանն ասում է, թե իբր «Ալեն Սիմոնյանը ստում է` Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին վերագրելով սպառնալիք հանցակազմը»։

Իրականում ստում է Արսեն Բաբայանը, քանի որ մեղադրանքն առաջադրում են իրավապահները, իսկ պարոն Սիմոնյանը, այո՛, այդ թվում սպառնալիքների մասով է հաղորդում տվել Քննչական կոմիտեին, քանի որ նշված եթերում հնչել է սպառնալիք։

Մնացած գնահատականներն արդեն իրավապահների տիրույթում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում