Ֆիլիպիններում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի Ֆիլիպիններում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լեգազպի քաղաքից 89 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 179 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 40 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
Կարծիքներ