Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակ գրանցեց Եվրոպայի առաջնությունում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակով նշեց նորամուտը Եվրոպայի առաջնությունում, հայտնում են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
«B խմբի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ Ուկրաինայի նկատմամբ:
Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը: Նա ճանաչվեց նաև հանդիպման MVP: Ուկրաինացիներից աչքի ընկավ Վլադիսլավ Պերվիեիևը:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 25-ին, մրցակիցը Չեխիան է:
Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն, Տուր 1
Հայաստան – Ուկրաինա՝ 2-1
Գոլերը՝ Միհրան Դերմենջյան, 29,46, 38,04, Վլադիսլավ Պերվիեիև, 25,20»,-նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։


Կարծիքներ