ՀՀ-ն չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին. ՊՆ խոսնակ

ՀՀ-ն չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին. ՊՆ խոսնակ

Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի մասնակցության վերաբերյալ «Լուրերը» հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին, ինչին ի պատասխան՝ նա նշեց, որ Հայաստանը չի մասնակցում նշված զորավարժությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում