Հերքում եմ և դիմել եմ ԱԱԾ. Հասմիկ Հակոբյանը՝ շվեյցարական բանկում 300 հազար դոլարի հաշիվ բացելու լուրերի մասին

Հերքում եմ և դիմել եմ ԱԱԾ. Հասմիկ Հակոբյանը՝ շվեյցարական բանկում 300 հազար դոլարի հաշիվ բացելու լուրերի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հերքել է համացանցում տարածված տեղեկությունները, թե իբր ինքն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկրից մեծ գումարներ են դուրս բերել և Շվեյցարական բանկում 300 հազար դոլարի հաշիվ բացել։ 

 

«Հիբրիդային հարձակման հերթական դրսևորումն այս անգամ իմ և ԱԺ նախագահի դեմ է:

 

Էլ թանկարժեք զարդեր ու ժամացույցներ, էլ շվեցարական բանկում հաշիվներ... իհարկե կարող եմ պահանջել ինձ վերագրվող 600.000-դոլարանոց ժամացույցը, բայց նախընտրեցի դիմել Ազգային անվտանգության ծառայություն:

 

Երբեմն նման հիմարություններին չենք արձագանքում, չենք հերքում, բայց փորձը ցույց է տալիս, որ մեր որոշ քաղաքացիներ հավատում են այս ֆեյք լուրերին»,- իր էջում գրել է Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում