Վենեսուելայի իշխանությունները մտադիր են վերսկսել երկխոսությունը ընդդիմության հետ

Վենեսուելայի կառավարությունը մտադիր է վերսկսել երկխոսությունը երկրի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Մենք որոշել ենք նոր թափով վերսկսել ազգային երկխոսության գործընթացը քաղաքական, սոցիալական, տնտեսական և կրոնական շրջանակների բոլոր ներկայացուցիչների հետ: Մեքսիկայի բանակցությունները հզոր հարված ստացան, բայց եթե մենք աշխարհին երկխոսության կոչ ենք անում, մենք ինքներս պետք է օրինակ ծառայենք տանը»,- ասել է նա փոխնախագահների հետ հանդիպմանը հաջորդած ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Venezolana de Televisión հեռուստաալիքով։
Կարծիքներ