Երբ Կալուգայի Նիժնի Տաբռ գյուղից Հայաստան հյուրախաղերի եք գալիս, գոնե ուսումնասիրեք՝ որն է քաղաքը, որը՝ գյուղը

Երբ Կալուգայի Նիժնի Տաբռ գյուղից Հայաստան հյուրախաղերի եք գալիս, գոնե ուսումնասիրեք՝ որն է քաղաքը, որը՝ գյուղը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից ՀՀ երկրորդ քաղաք Գյումրին գյուղ անվանելուն:

«Սիրելի´ գյումրեցի գործիչներ, որ քաղաք մարդ եք հրավիրում հյուրախաղերի, գոնե բացատրեք` ուր են գալիս, ու թե այստեղ տարիներ շարունակ ինչպես են պատասխանել Գյումրուն վերևից նայողներին: 

Գյումրեցին պատիվ ու թասիբ ունի, որը փողով չի ծախվում: 

Դա բոլորը գիտեն, ենթադրում եմ` անգամ հեռավոր Կալուգայում: 

Ու երբ Կալուգայի Նիժնի Տաբռ գյուղից Հայաստան հյուրախաղերի եք գալիս, գոնե ուսումնասիրեք, թե որն է քաղաքը, որը՝ գյուղը։ 

Գյումրին քաղաք է։ Հայաստանի արվեստի ու արհեստի մայրաքաղաքը և ոչ միայն:

#ՏՈՒՆՔԱՂԱՔԳՅՈՒՄՐԻ»,- գրել է Առուշանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում