ՉԺՀ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Տայվանին աջակցելու պատճառով երկկողմ հարաբերությունների հիմքերի խարխլման մասին

Վաշինգտոնի քաղաքականությունը, որն ուղղված Է Տայվանին աջակցելու եւ կապերը զարգացնելու միջոցով Չինաստանի վրա ճնշում գործադրելուն, ոչ միայն դատապարտված Է ձախողման, այլեւ կարող Է խարխլել չին-ամերիկյան հարաբերությունների հիմքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին, որի խոսքը մեջբերում են չինական ԶԼՄ-ները:
«Չինական հարցը կապված Է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքի հետ եւ, եթե այն չլուծվի հարկ եղած ձեւով, ապա դա խափանարար ազդեցություն կունենա դրանց վրա»,-Յան Ցզեչին ասել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը:
Չին պաշտոնյան նշել Է, որ «խարխլման ռիսկը ոչ միայն առկա Է, այլեւ շարունակելու Է մեծանալ այն չափով, թե ինչպես են Միացյալ Նահանգներն իրականացնում «Տայվանի օգտագործմամբ Չինաստանի վրա հսկողության» քաղաքականությունը», իսկ տայվանյան իշխանությունները Միացյալ Նահանգներին են ապավինում անկախության հռչակման հարցում»: Յան Ցզեչին ընդգծել Է, որ «Չինաստանի դիրքորոշումն ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում միանշանակ Է եւ հաստատուն», մյուս երկրները չեն կարող միջամտել Չինաստանի ներքին գործերին, եւ «ցանկացած ակտ, որը խոչընդոտում կամ վնաս Է հասցնում Չինաստանի ազգային միասնությանը, լիակատար ձախողման Է ենթակա»:
Նա նաեւ հավելել Է, որ ԱՄՆ-ը վերջին ժամանակներս նպատակամիտված Է «ուժեղացնել Չինաստանի վրա ճնշումը եւ բազմակողմանի զսպումը», ուստի երկու երկրների միջեւ հարաբերությունները «գտնվում են կրիտիկական քառուղում»:
Ամերիկյան կողմը պետք Է վերափոխի Չինաստանի նկատմամբ իր ռազմավարական ըմբռնումը, նա «չպետք Է որեւԷ մոլորություն կամ պատրանքներ ունենա», նշել Է պաշտոնյան: Հաղորդագրությունների մեջ ասվում Է, որ կողմերը նաեւ քննարկել են Ուկրաինայի եւ Հյուսիսային Կորեայի հարցերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ