Ճապոնիայի վարչապետն այցելել է երկրաշարժից տուժած շրջան

Ճապոնիայի վարչապետն այցելել է երկրաշարժից տուժած շրջան

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան այցելել է Իսիկավա պրեֆեկտուրա, որը տուժել է երկրաշարժից և խոստացել ապահովել տեղական ենթակառուցվածքների վերականգնումը։

«Իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր, բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ բոլորի կարիքները հոգալու համար»,- կառավարության ղեկավարի խոսքերն է փոխանցում NHK հեռուստաալիքը ։ Մասնավորապես, Կիշիդան հայտարարել է տուժած շրջաններից բնակչության լրացուցիչ տարհանում կազմակերպելու և կարիքավորների համար ժամանակավոր կացարանների կառուցման պատրաստակամության մասին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում