Ճապոնիայի պաշտպանության նախարարը անհանգստություն է հայտնել Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների կապակցությամբ

Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին երեքշաբթի օրը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ընթացիկ խոշոր զորավարժությունների կապակցությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մտահոգությամբ հետևում ենք դրան», - ասել է նա երեքշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։
Ճապոնիայի ռազմածովային ուժերը, նրա խոսքով, փետրվարի 1-ից գրանցել են Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի 24 նավերի գործողությունները Ճապոնական և Օխոտսկի ծովերում։ «Մենք դա դիտարկում ենք որպես Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հնարավորությունների ցուցադրում Ուկրաինայի հետ ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին»,- ասել է նախարարը։ Նա նաև ընդգծել է Օխոտսկի ծովի աճող ռազմական նշանակությունը՝ որպես ռուսական ռազմավարական միջուկային սուզանավերի գործողությունների տարածք։
Ճապոնական և Օխոտյան ծովերում զորավարժությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերն ու օժանդակ նավերը իրականացնում են հակաօդային պաշտպանություն, համատեղ մանևրումներ և կրակում ծովային թիրախների և թիրախային հրթիռների ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Խաղաղօվկիանոսյան նավատորմը հայտնել է, որ պլանավորված ռազմածովային զորավարժությունների շրջանակներում ծով են դուրս եկել Խաղաղօվկիանոսյան նավատորմի մոտ 20 ռազմանավ և օժանդակ նավեր։
Կարծիքներ