Ռուսաստանի Կուրսկի մարզում անօդաչու թռչող սարքը հարձակվել է երկաթուղային կայարանի վրա, կան տուժածներ

Կուրսկի մարզի ղեկավար Ռոման Ստարովոյտը հայտարարել է երկաթուղային կայարանի շենքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։
«Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակում Կուրսկում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այն բախվել է երկաթուղային կայարանի շենքի տանիքին, որից հետո տանիքում հրդեհ է բռնկվել։ Ապակու բեկորներից 5 հոգի թեթև վնասվածքներ են ստացել»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
Նա հավելել է, որ բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում են։
Կարծիքներ