Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտնել է, որ Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր։
«Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր՝ 18:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ նախագայությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի»,- գրել է նա։
Կարծիքներ