Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին Պուտինի հետ հանդիպման հարցում հստակություն կլինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս շաբաթվա վերջին ավելի լավ կհասկանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հեռանկարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որը հեռարձակել է Forbes Breaking News-ը։
Հարցին՝ արդյոք Պուտինի հետ Բուդապեշտում նախատեսվող բանակցությունները ժամանակի վատնում չեն լինի, Թրամփն ասել է, որ նման բան չի ասել։
«Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա։ Բայց շատ բան է կատարվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի (խմբ.՝ կարգավորման) առումով։ Մեզ երկու օրվա ընթացքում կասեն, թե ինչ ենք անելու։ Շատ բան է կատարվում», - ասել է Թրամփը։
Նա նաև ասել է, որ հրադադարի հնարավորություն տեսնում է։
Թրամփը նաև նշել է, որ իր կարծիքով՝ հակամարտության երկու կողմերն էլ խաղաղություն են ցանկանում։
«Կարծում եմ՝ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը ցանկանում է, որ սա ավարտվի, և (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկին նույնպես ցանկանում է, որ սա ավարտվի։ Այնպես որ, կարծում եմ, որ կավարտվի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Կարծիքներ