«Մոսկվա» հածանավում պայթյուն է որոտացել

«Մոսկվա» հրթիռային հածանավի վրա պայթյուն է տեղի ունեցել, նավը լրջորեն վնասվել է։ Պատճառը նավի հրդեհն է եղել, հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
Հրդեհի հետևանքով զինամթերք է պայթել «Մոսկվա» հրթիռային հածանավի վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ նավի անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է։ Հրդեհի պատճառները կպարզվեն ավելի ուշ։
Коммерсант-ը գրում է, որ Սևծովյան նավատորմի դրոշակակիրը ներգրավվել է Ուկրաինայում հատուկ գործողության մեջ։ Այդ թվում՝ այն օգտագործվել է Զմեինիի կղզու վրա հարձակման ժամանակ։
«Մոսկվա» հրթիռային հածանավը 1164 Atlant նախագծի առաջատար նավն է, կառուցվել է 1982 թվականին Նիկոլաևի նավաշինարանում «Սլավա» անվանումով, սակայն 1996 թվականին «Մոսկվա» հակասուզանավային հածանավի շահագործումից հետո այն ժառանգել է այդ անունը։
Հածանավը նախատեսված է խոշոր վերգետնյա նավերին հարվածելու համար և ապահովում է հակասուզանավային խմբերի մարտական կայունությունը։ Բացի այդ, այն օգտագործվում է դեսանտի կրակային աջակցության նպատակով:
Կարծիքներ