Ալեն Սիմոնյանը շրջել է Հայաստանի եվրոպական համալսարանի շենքում՝ ծանոթանալով բուհի պայմաններին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 6-ին այցելել է Հայաստանի եվրոպական համալսարան:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից, Ալեն Սիմոնյանը հանդես է եկել խորհրդարանական դիվանագիտության և օրենսդիր մարմնի աշխատանքների մասին պատմող կարճ խոսքով, որից հետո պատասխանել է ուսանողներին հետաքրքրող տարբեր հարցերի: Դրանք վերաբերել են ինչպես երիտասարդությանն առնչվող խնդիրներին, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր թեմաների:
Ալեն Սիմոնյանը Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանի ուղեկցությամբ շրջել է նաև համալսարանի շենքում` ծանոթանալով բուհի պայմաններին:


Կարծիքներ