Ամենաանբարոն պնդումն է, որ ընտրություններից առաջ են վերադարձել մեր հայրենակիցները, պետք է կես տարի՞ էլ մնային

Ամենաանբարոն պնդումն է, որ ընտրություններից առաջ են վերադարձել մեր հայրենակիցները, պետք է կես տարի՞ էլ մնային

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով 4 գերեվարված անձանց Հայաստան վերադարձին ու ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից հնչող կարծիքներին:

«Ինչ եզրահանգման կարելի է գալ ընդդիմության այսօրվա գրառումներից ու հարցազրույցներից. «Րոպե առաջ պահվող անձիք պետք է վերադառնան Հայաստան» առավոտից-երեկո բղավողները 100 պատճառ են բերում, թե ինչն այնպես չէ:

Բայց ամենաանբարոն այն պնդումն է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ են վերադարձել մեր հայրենակիցները:

Այսինքն՝ պետք է կես տարի էլ մնային Բաքվում և վերադառնային միայն ընտրություններից հետո:

Լավ է, որ մինչ նրանց գալը չեք իմացել սպասվող լավ լուրը, թե չէ վստահ եմ, որ ամեն ինչ կանեիք, որ չգային»,- գրել է Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում