Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կաջակցի Ուկրաինային զենքի ավելացմանը

Բրիտանիան Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կառաջարկի մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է The Times- ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ բրիտանական կառավարությունը «անհապաղ անհրաժեշտ է» համարում մեծացնել զենքի մատակարարումը Ուկրաինայի իշխանություններին՝ «դիմադրելու նրանց կարողությունը մեծացնելու համար»։ «Մենք փորձում ենք մեծացնել զենքի մատակարարումը, մշտական դեֆիցիտ է նկատվում», - մեջբերում է հրատարակությունը արևմտյան երկրներից մեկի պաշտոնյայի խոսքերը։ Միաժամանակ նա հավելել է, որ Արևմուտքը չպետք է թույլ տա այնպիսի իրավիճակ, երբ ուկրաինական բանակը կբախվի ռազմական տեխնիկայի և սպառազինության սուր պակասի։
Ուկրաինայում տիրող իրավիճակի և դաշինքի պաշտպանունակության բարձրացման հարցով ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 24-ին կազմակերպության Բրյուսելի կենտրոնակայանում։
Կարծիքներ