Ֆոն դեր Լեյենը կայցելի Կիպրոս՝ նշելու ԵՄ-ին անդամակցելու 20-ամյակը

Ֆոն դեր Լեյենը կայցելի Կիպրոս՝ նշելու ԵՄ-ին անդամակցելու 20-ամյակը

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 1-ին կայցելի Կիպրոս՝ նշելու ԵՄ-ին անդամակցելու 20-ամյակը։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը՝ ելույթ ունենալով Ժողովրդավարական ճակատի կուսակցական ժողովում։

«Եվրահանձնաժողովի նախագահն ինձ տեղեկացրեց, որ մայիսի 1-ին կլինի Կիպրոսում, ուստի եկեք միասին նշենք նրա արձագանքը որպես ԵՄ-ում Կիպրոսի Հանրապետության դերի ճանաչման վկայություն »,- ընդգծեց նա։ Կիպրոսը Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հունգարիայի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Սլովենիայի և Մալթայի հետ միասին պաշտոնապես միացել է Եվրամիությանը 2004 թվականի մայիսի 1-ին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում