Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Դոնալդ Թրամփին Ադրբեջանի հետ պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում վերահրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ արված հրապարակումն ու գրել.
«Նախագահ Դոնալդ Թրամփ,ևս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեր միջնորդության համար` Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի հարցում, ինչին դեռ ոչ ոք չի հասել:
Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատելու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»:
Կարծիքներ