Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացել է Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում