Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված, շատ ափսոս. Ռուբինյան

Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված, շատ ափսոս. Ռուբինյան

Լևոն Տեր-Պետրոսյանը Կտրիճ Ներսիսյանի`կուսակրոնության ուխտը խախտած լինելու մասին ակնհայտ ճշմարտությունը բարձրաձայնելն ու դրանից բխող պատասխանատվություն ակնկալելը համեմատել է ցարական Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու գույքի բռնագանձման ու հայկական դպրոցների փակման հետ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ շարունակելով.

«Այսինքն կաթողիկոսի`Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը:

Ինչպիսի իմաստուն վերլուծություն:

Այս դարակազմիկ մտքերի վերջում էլ սուրբ ուխտը խախտածի պաշտպան Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է ազգադավ ու սրբապիղծ:

Այսպիսով` Լևոն Տեր-Պետրոսյանի`Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված: Շատ ափսոս»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում