Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է»:
Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.
«Եթե գարնանը ես ասում էի, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է»:
Փաշինյանի խոսքով՝ անգամ 50 տարի գոյություն ունեցած խաղաղություններն ինստիտուցիոնալացման կարիք ունեն, որովհետև «եթե դու չես զբաղվում խաղաղության ինստիտուցիոնալացմամբ, խաղաղությունն ապաինստիտուցիոնալացվում է, այսինքն՝ քայքայվում է»:
Կարծիքներ