Եթե պարենն աճել է 73%-ով, ապա կենսաթոշակն աճել է 225%-ով. Տարոն Չախոյան

Եթե պարենն աճել է 73%-ով, ապա կենսաթոշակն աճել է 225%-ով. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կառավարության համառ ու հետևողական աշխատանքի արդյունքը։
2018 թվականի 16,000 դրամի փոխարեն նվազագույն կենսաթոշակը 2023 թվականի հուլիսի 1-ից կդառնա 36,000 դրամ։
Իհարկե, այս ընթացքում պարենի զամբյուղի  գնաճ է գրանցվել, բայց եթե պարենն աճել է 73%-ով, ապա կենսաթոշակն աճել է 225%-ով։
Սա դեռ ամենը չէ, հավատարիմ մնալով իր խոստմանը, կառավարությունը ձեռնամուխ է լինելու, որպեսզի մինչև 2026 թվականը  նվազագույն և միջին կենսաթոշակները համապատասխանեն սպառողական և պարենային զամբյուղի նվազագույն ցուցանիշներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում