Հողից կտրված լինելու մեր հասարակության մոլուցքը կոտրողը հերոս է, ոչ թե «անբարո»

Հողից կտրված լինելու մեր հասարակության մոլուցքը կոտրողը հերոս է, ոչ թե «անբարո»

Եկեղեցական հեղինակները Պապ թագավորին նկարագրում են որպես «սանձարձակ», «անբարոյական», նույնիսկ՝ «հեթանոս» մտածելակերպ ունեցող մարդ։

Մեր ունեցած հիմնական աղբյուրը Փավստոս Բուզանդինն է, ով գրեթե ամբողջությամբ եկեղեցական շրջանակներից էր։ Հիմա սա եկեղեցու ստեղծած քարոզչական բնութագիրն է, թե՞ իրականություն։

Պատասխանելուց առաջ հիշենք, որ Պապը՝

• Ցանկանում էր անկախացնել Հայաստանը Բյուզանդիայից և Պարսկաստանից։

• Աջակցում էր բանակի ուժեղացմանը։

• Ձևավորում էր պետական անկախության գիտակցում և քաղաքական ինքնություն։

• Կասկածի տակ էր առնում անքննելի համարվող հոգևոր իշխանության որոշումները։

• Ընդունել էր կայսերական առաջարկները, բայց փորձել էր պահել հայկական շահերը, նույնիսկ այն ժամանակ, երբ դա վտանգավոր էր իր կյանքի համար։

Եվ ի վերջո՝ կարո՞ղ ենք ընդունել, որ նա սպանվեց քաղաքական անկախություն ձևավորելու փորձի համար, այլ ոչ թե «անբարոյական վարքի»։

Իրականության հետ առերեսողին գնահատել է պետք։ Հողից կտրված լինելու մեր հասարակության մոլուցքը կոտրողը հերոս է, ոչ թե «անբարո»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում