Փորձագետ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել Եվրոպայի քայքայմանը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել Եվրոպայում քայքայման գործընթացների ակտիվացման և միջազգային ասպարեզում եվրոպական պետությունների կարգավիճակի նվազմանը։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ նման տեսակետ է հայտնել Չինաստանի Ռենմին համալսարանի (Պեկին) միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Վան Յիվեյը։
«Ռուս-ուկրաինական հակամարտության սրումը կհանգեցնի եվրոպական երկրների կարգավիճակի հետագա նվազմանը», - մեջբերում է նրա խոսքերը չինական Global Times թերթը :
Փորձագետի կարծիքով՝ ուկրաինական ճգնաժամը Եվրոպայի համար պատրաստած ծուղակն է ԱՄՆ-ի կողմից, որը ձգտում է ընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի արևելք՝ ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի եկամուտներն ավելացնելու համար։ «Արդյունքում Եվրոպան կորցնում է իր անվտանգությունը, իսկ Ռուսաստանը կորցնում է ուժը Ուկրաինայի հետ հակամարտության պատճառով»,- ասել է նա։
«Հավասարակշռության հասնելու համար եվրոպացիները պետք է իրենց ձեռքը վերցնեն Եվրոպայի ռազմավարական անկախությունն ու անվտանգությունը, դուրս գան ԱՄՆ-ի վերահսկողությունից»,- ամփոփել է փորձագետը։
Կարծիքներ