Այաքսի պաշտպանը տեղափոխվեց ԱՊԼ

Անգլիական «Ֆուլհեմը» պայմանագիր է կնքել Նիգերիայի հավաքականի և «Այաքսի» պաշտպան Կալվին Բասսիի հետ:
Ինչպես հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը, 23-ամյա խաղացողը պայմանագիր է ստորագրել մինչև 2027 թվականի ամառ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Բասսին նոր թիմում հանդես կգա 3 համարի մարզաշապիկով։ Անգլիական ակումբը Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 22,5 մլն եվրո։
2022/23 մրցաշրջանում Բասսին «Այաքսի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Կարծիքներ