Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը 1Lurer.am-ին ասաց, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվում է արձակուրդում։

Նիստի ընթացքում քննարկվելու են կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումները, ինչպես նաև 2024-2026թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումների ծրագրի արդիականացումը և դեղերի ընդհանուր շուկաների զարգացման հայեցակարգի համաձայնեցումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում