Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հետևաբար` Տեր Թադեն շարունակում է հանդիսանալ քահանա․ Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Լիակատար աջակցությունս եմ հայտնում Տեր Թադեին, որին եկեղեցազավթ Կտրիճ Ներսիսյանն այսօր «կարգալույծ» է արել:
Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հետևաբար` Տեր Թադեն շարունակում է հանդիսանալ քահանա:
Կտրիճ Ներսիսյանն ուզում է` կարող է ամբողջ եկեղեցուն կարգալույծ անել և եպիսկոպոս ձեռնադրել Լևոն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին ու ռուսաստանցի գործարարին, միևնույն է, նրա որոշումներն առոչինչ են:


Կարծիքներ