Ատլանտյան օվկիանոսում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Պորտուգալիայի ափերի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսում, չորեքշաբթի 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է պորտուգալական Մադեյրա արշիպելագի ամենամեծ բնակավայրից՝ Ֆունշալ քաղաքից (մոտ 100 հազար մարդ) 24 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ցունամիի վտանգի, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ