Էկվադորի բանտերի զոհերի թիվը հասել է 20-ի

Երկրի հարավում գտնվող Կուենկա քաղաքում գտնվող Էկվադորի բանտում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը Twitter-ում։
«20 մահացածներ բերվել են Կուենկայի դատաբժշկական կենտրոն: Խնդրում ենք քաղաքացիներին տեղեկություն ստանալ պաշտոնական ուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի մասին։
Առնվազն 10 այլ բանտարկյալներ վիրավորվել են, իսկ 52-ին հաջողվել է փախչել։ Բախումների պատճառ կարող էր լինել տարբեր հանցավոր խմբերի ներկայացուցիչների մրցակցությունը։ Ոստիկանությունն այս պահին աշխատանքներ է տանում ՔԿՀ-ում կարգուկանոն հաստատելու ուղղությամբ, գործողությանը ներգրավված է նաեւ ավելի քան 200 զինվորական։
Կարծիքներ