Բա ամոթ չէ, 6 ամսում ընդամենը 4 մլն դրամ.Դրանով հազիվ «եկեղեցու պարտքը» կմարի. Սիսակ Գաբրիելյան

Բա ամոթ չէ, 6 ամսում ընդամենը 4 մլն դրամ.Դրանով հազիվ «եկեղեցու պարտքը» կմարի. Սիսակ Գաբրիելյան

Սիսակ Գաբրիելյանը գրում է.

ՔԻՉ ԵՍ ԸՍԵԼ...

Ինձ ամենաշատը ագահապետի այս խոսքերն են ցնցել։

Դե հա, քիչ է ասել, 4 մլն դրամն ի՞նչ փող է, էսօրվա գներով՝ «մի 100 գլուխ»։ Բա ամոթ չէ, 6 ամսում ընդամենը 4 մլն դրամ։ Դրանով հազիվ «եկեղեցու պարտքը» կմարի։ Իսկ այ իրեն իրենց ձևերով քաղաքապետ դարձրած Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի պարտքերը ի՞նչպես մարի։ Մարդը աշխատել է հետները, գիտի, որ 4 մլն դրամով Երևանի կենտրոնում 200 բնակարան չես գնի, Հաղթանակի այգում պալատներ չես կառուցի, էլ չասեմ, որ հունական կղզու առուվաճառքի նոտարական ծախսը չես փակի։

Ամենևին զարմանալի չէր, որ համար առաջինը հենց այս թալանչիներն ու նրանց հետ իբրև թե կապ չունեցող շարժումները պիտի շտապեին ագահապետին պաշտպանելու։ Հարգելինե՛րս, խնդրում եմ՝ գոնե լայվ կպած գնացեք։ Մարդիկ տեսնեն, թե ի՜նչ բարձրակարգ ճանապարհ ենք կառուցել դեպի Գյումրի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում