Հայտնի է՝ ով կկատարի Վարդան Ղուկասյանի պարտականությունները

Հայտնի է՝ ով կկատարի Վարդան Ղուկասյանի պարտականությունները

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 20-ին ձերբակալված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով:

Քաղաքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը (լուսանկարում՝ Վարդան Ղուկասյանի աջ կողմում նստածը):

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանն ասաց՝ օրենքով սահմանված կարգով քաղաքապետի պարտականությունները կկատարի առաջին փոխքաղաքապետը:

Մալխասյանը նաև տեղեկացրեց՝ գործադուլ չկա:

«Գործադուլ չկա, բոլորը նորմալ եկել են աշխատանքի սովորական ժամին, աշխատասենյակներում են, որևէ խնդիր չկա»,- հավաստիացրեց աշխատակազմի քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում