30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան

30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, որ ապրիլի 1-ից քաղաքացիներն անցնելու են ամբողջությամբ անկանխիկ վճարման տեսակի:

«30 հազարից ավելի քաղաքացի կենսաթոշակներն ու նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում հնարավորինս արագ փոխել ստացման մեթոդը, նախ որովհետև հարմար է, հետո, որովհետև կարող են օգտվել անկանխիկ վճարումների հետվճարի համակարգից ու ստանալ գումարներ:

Իհարկե, քաղաքացիներին, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ, մենք քարտերը կառաքենք տուն»,- ասել է Թորոսյանն ու հայտնել այլ մանրամասներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում