Կադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

Կադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունով: Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեից:

 

«Կոմիտեի ղեկավարին չպատկանող հեռախոսահամարից ուղարկվում են հաղորդագրություններ տարբեր անձանց։

 

Խնդրում և հորդորում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ: Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք:

 

Ցանկալի է, եթե ստացել եք այդպիսի նամակ, արգելափակել (Block) օգտահաշիվը և նշել դրանք որպես խարդախություն/Spam (Report)։

 

Կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Կադաստրի կոմիտեի այլ պաշտոնատար անձանց անուններով»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում