Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Օմանում

Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Օմանում

Մարտի 17-19-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Օմանում։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

 

Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։

 

Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։

 

Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում