Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կարող են իրականացնել mcs-citizenship.am հարթակի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

 

«Թվային հարթակը ստեղծված է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար և հասանելի։

Փախստականների համար ծառայությունն անվճար է։

 

Դիմումը հաստատվելուց հետո հնարավոր է ընտրել այցելության օրը, վայրը և ժամը։

 

Այցի ընթացքում կստուգվեն ներկայացված տվյալների ճշտությունն ու փաստաթղթերի վավերականությունը։

ՀՀ քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է և հասանելի՝ ցանկացած վայրից, ցանկացած պահի»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում