ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4831 խախտում

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 5-ից 11-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացվել են ուժեղացված ծառայություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հայտնաբերելվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4831 խախտում: Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 44 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 45, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 16-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 138-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
9 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Կարծիքներ