Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ

Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ»,- հաստատեցին կոմիտեից:

 

Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում